Գիտնականները կարողացել են գենետիկորեն փոխել մկներին, որպեսզի դրանք բուժվեն խլությունից: Հիմա նրանք պատրաստվում են նման պրոցեդուրա կատարել մարդկանց վրա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ներարկման միջոցով «գեն-խմբագիրը» ներթափանցել է նորածին կրծողների ականջի բջիջների մեջ, ինչը գիտնականներին հնարավորություն է տվել «անջատել» մուտանտ գենը, որը դրանց ժամանակի ընթացքում կզրկեր լսողությունից: 4-շաբաթական տարիքում չմշակված մկները չեն կարողացել լսել 80 դեցիբել՝ քաղաքային երթևեկության մակարդակի ձայնը:

Իսկ մշակված մկներն արձագանքել են 65 դեցիբելից ցածր՝ մարդկային նորմալ խոսակցության մակարդակի ձայնին:

Գիտնականների խոսքով՝ լսողության կորստի դեպքերի մոտ կեսը մարդկանց դեպքում նույն գենետիկ պատճառն ունի: TMC1 մուտացիայով մարդիկ սովորաբար սկսում են լսողությունը կորցնել 5-30 տարեկանում, մեծամասնությունը խլանում է 50-60 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել