48-այա փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսը կրկին ի ցույց է դրել և ապացուցել իր գրավչությունը՝ նկարահանվելով հանրահայտ Guess բրենդի նոր գովազդային արշավում։ Նա իր Instagram-ում կիսվել է նոր լուսանկարներով։

Լուսանկարներից մեկում նա սպիտակ տոպով և կարճ շորտով է՝ ցուցադրելով ձիգ ոտքերը, իսկ գոտին ընդգծում է նրա գեղեցիկ գոտկատեղը։

Guess-ի դեմքը դառնալ նրան առաջարկել է ապրանքանիշի համահիմնադիր Փոլ Մարչիանոն։ Նա Ջենիֆերին անվանել է փորձառու արտիստ, ինչպես նաև լեգենդար և զգացմունքային։

Նոր գովազդային արշավում շեշտը դրված է այն բանի վրա, որ կենսական փորձով կանայք ավելի գեղեցիկ և տաղանդավոր են դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել