Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սեքսը մարդու օրգանիզմի համար առավել կարևոր է ձմռանը։ Այս մասին հայտնում է Times Now-ն։

Պարզվել է, որ ինտիմ մտերմության ժամանակ արտադրվում են հակամարմիններ, որոնք ամրապնդում են իմունիտետը, և հետևաբար՝ օգնում հիվանդություններից պաշտպանության հարցում։

Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս մրսածության առաջին իսկ նշանների դեպքում արագորեն տրվել սիրային հաճույքներին, որոնց ժամանակ հակամարմինների արտադրությունը մեծանում է 30 տոկոսով։ Բացի այդ՝ նշվում է, որ սեռական հարաբերությունների արդյունքում օրգանիզմը երիտասարդանում է, մաշկի վիճակը բարելավվում է, սիրտը՝ ամրանում։ Բացի դրանից՝ նվազում է կրծագեղձի և շագանակագեղձի քաղցկեղային հիվանդությունների առաջացման ռիսկը։

«Սեքսի օգտակար հատկությունները չափազանց կարևոր են մարդու առողջության համար տարվա ցուրտ ժամանակ, երբ օրգանիզմին վիտամինները չեն բավականացնում»,- վստահ են ամերիկացի գիտնականները։

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ դարի կեսին մարդկությունը կհրաժարվի սեքսից։ Ստենֆորդի համալսարանի հետազոտողները նշել էին, որ եթե նույնիսկ մարդկանց միջև ինտիմ մտերմությունը պահպանվի, ապա պարզապես հանուն հաճույքի, այլ ոչ թե սերունդ շարունակելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել