«Մինչ Քլոե Քարդաշյանը վայելում է հղիությունը, Քայլի Ջենները տառապում է»,- հայտնում է Hollywood Life-ը:

Նա բառացիորեն ճգնավորի կյանք է վարում, ոչ մի տեղ չի գնում, գործնականում չի զբաղվում ինստագրամյան էջով, միայն հազվադեպ տեսնվում է մի քանի ընկերների հետ:

Կրակի վրա յուղ է լցնում երեխայի հայրը, ով Քայլիին չի աջակցում, մշտապես բացակայում է: Սկզբում դա շատ է նյարդայնացրել Քայլիին. «Սկզբում Քայլին չէր հասկանում՝ նա ինչու է գնում զվարճանալու առանց իրեն և շատ էր տխրում այդ պատճառով: Քայլին ուզում էր միշտ նրա հետ լինել, բայց նա խուսափում էր Քայլիից»,- պատմել է ներքին աղբյուրն ամսագրին:

«Բայց հիմա Քայլին հասկացել է, որ կարող է լավ ժամանակ անցկացնել նաև առանց նրա»,- եզրափակել է աղբյուրը: Սակայն հետո ապագա մոր կյանքում ուրիշ խնդիր է առաջացել՝ նա հասկացել է, որ շատ է գիրացել, նրա մոտ ընկճախտ է սկսվել:

Քայլիի ընկերները համոզված են, որ նա իր մեջ ուժ կգտնի ընտելանալու իր երեխայի անհաջող հորը, նաև իրեն կընդունի այնպիսին, ինչպիսին կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել