Եթե ուզում եք առավոտյան Ձեզ լավ զգալ, ապա կարևոր է իմանալ՝ ինչպիսի ալկոհոլ խմել, որպեսզի վնասն օրգանիզմին լինի մինիմալ: Ներկայացնում ենք սպիրտային ըմպելիքների վարկանիշը՝ ըստ վնասակարության աստիճանի, որը կազմված է Մեծ Բրիտանիայի քիմիկոսների Թագավորական հասարակության հետազոտությունների հիման վրա:

Թունդ ալկոհոլային խմիչքներ

5-րդ հորիզոնական – ռոմ

Ծովահենների ամենասիրելի ըմպելիքը կարելի է համարել գրեթե օգտակար: Նրանում բարձր է կալիումի, ֆոսֆորի և ցինկի պարունակությունը: Մեծ քանակությամբ օգտագործումը չի առաջացնում թունավորում: Բայց խոսքը մաքուր ռոմի մասին է, այլ ոչ թե՝ տարբեր խառնուրդների: 

4-րդ հորիգոնական – տեկիլա

Տեկիլան շատ թունդ է, բայց դրա հետ մեկտեղ՝ բավականին օգտակար: Փոքր քանակներով օգտագործելու դեպքում կարգավորում է ստամոքսի թթվայնությունը, այնպես որ, կարող է համարվել բուժիչ ըմպելիք: 

3-րդ հորիզոնական – օղի

Զարմացա՞ծ եք, որ օղին առաջին տեղում չէ: Չնայած օղին վատ համբավով ալկոհոլային խմիչք է, այն համարվում է ամենաքիչ վնասակարներից մեկը: Օղու մեջ չկան ներկանյութեր, բուրավետիչներ, և այն անցնում է մանրակրկիտ մաքրում: Իսկ եթե օղին պատրաստված է ոչ թե շաքարով, այլ մեղրով, ապա այն կարելի է համարել «դիետիկ» խմիչք: Սակայն չարժե այն չարաշահել, քանի որ ամենաշատ թունավորում առաջանում է հենց օղուց, իսկ հաճախակի օգտագործումը հանգեցնում է կախվածության և ալկոհոլամոլության: 

2-րդ հորիզոնական – վիսկի

Տվյալ սպիրտային խմիչքն էլլաթթվի աղբյուր է, որը պայքարում է օնկոլոգիական գոյացությունների դեմ: Ասում են՝ այն կարող է սպանել քաղցկեղային բջիջները՝ չվնասելով առողջությանը: Բայց, բացի դրանից, վիսկին պարունակում է մեծ քանակության էթանոլ, որը շատ արագ յուրացվում է օրգանիզմի կողմից, և արդեն 1 ժամ հետո աշխարհը կսկսի լողալ Ձեր աչքերում: Իսկ առավոտյան Ձեզ կսպասի տհաճ խումհարը: 

1-ին հորիզոնական – կոնյակ

35 մլ կոնյակը վիտամին C-ի օրական չափաբաժինն է: Բայց երկար տարիներ պահպանելով՝ խմիչքի մեջ առաջանում են տարբեր վնասակար նյութեր, որոնք թունավորում են օրգանիզմը:

Կոնյակն օգտակար է միայն 50 մլ-ից ոչ ավելի օգտագործելիս: Իսկ խումհարը 10 բալանոց սանդղակում կգնահատվի 8 բալով: Այսպիսի անսպասելի առաջին հորիզոնական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել