Արդեն հինգ տարի է՝ Երևան քաղաքում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Հայաստանի առաջին մեծ և նոր ձևաչափի զվարճաառևտրային համալիրը` Dalma Garden Mall-ը: Հետաքրքիր ժամանց, հաճելի մթնոլորտ, ուրախ տրամադրություն, նորաձևություն, շոփինգ, նոր ճաշակ և մշակույթ. այս ամենը կարող եք գտնել հենց այնտեղ` Dalma Garden Mall-ում: Շնորհիվ Հայաստանում առաջին մոլի՝ հասանելի դարձան աշխարհահռչակ Inditex ընկերության հայտնի ապրանքանիշները, որոնց թվում են Zara, Massimo Dutti, Stradivarius և այլ հայտնի բրենդներ:

Պատահական չէ, որ Dalma Garden Mall-ն անվանում են զվարճաառևտրային համալիր, քանի որ այսօր արդեն այն դարձել է նաև տարբեր միջոցառումների՝ համերգների, ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների և այլ հանդիսությունների անցկացման վայր, որտեղ ելույթ են ունենում նաև ճանաչված օտարերկրյա աստղեր։

Dalma Garden Mall-ի մշակութային ժամանցի մասն է կազմում կինովարձույթի խոշոր օպերատոր «Սինեմա Սթար» կինոթատրոնը: Այժմ վստահ կարող ենք փաստել, որ կինոսերները հնարավորություն ունեն դիտելու տեխնիկապես բարձ որակով նոր ֆիլմեր: Այսպիսով՝ Dalma Garden Mall-ի շնորհիվ Հայաստան եկավ կինոդիտման նոր մշակույթ:

Հատկանշական են նաև Dalma Garden Mall-ում ավանդույթ դարձած մասշտաբային խաղարկությունները: Հինգ տարի շարունակ Dalma Garden Mall-ում կազմակերպվել են առևտրի ոլորտում նախադեպը չունեցող մեգա խաղարկություններ, որտեղ խաղարկվել են հինգ Mercedes-Benz ավտոմեքենաներ, արժեքավոր իրեր, ուղեգրեր։

Գործունեության հենց սկզբից Dalma Garden Mall-ը ստեղծել է հարմարավետ և հաճելի միջավայր` համագործակցելով այնպիսի ճանաչված ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Mercedes-Benz-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը, Armenia Marriott-ը, Evocabank-ը և այլն։

Ընդլայնելով գործունեության շրջանակը՝ շուտով Dalma Garden Mall-ի տանիքը կվերածվի նոր հետաքրքիր ժամանցի վայրի, որտեղ լինելու է այնպիսի սահադաշտ, որը կգործի ամբողջ տարվա ընթացքում։ Այս ամենին զուգահեռ կբացվեն նոր սրճարաններ և ռեստորաններ, մանկական խաղահրապարակ։ Այսպիսով՝ Dalma Garden Mall-ը կպարգևի իր հաճախորդներին առևտրի և ժամանցի ընտրության այլընտրանքային հնարավորություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել