Tert.amLife-ը գրում է.
«Նարեին մի քիչ ուրիշ սիրով եմ սիրում». իր տարեդարձի օրը Tert.am Life–ին տված հարցազրույցում ավագ դստեր մասին այսպես արտահայտվեց դերասան Սարգիս Գրիգորյանը։ Նարեն Սարգսի ավագ դուստրն է առաջին ամուսնությունից։ Նա արդեն 11 տարեկան է։ Դերասանը երկրորդ ամուսնությունից ևս 2 դուստր ունի՝ Էվան ու Յանան։ 3 քույրերը շատ ջերմ հարաբերություններ ունեն միմյանց հետ, հայրիկի տարեդարձին էլ Մանոյի նախաձեռնությամբ տեսահոլովակ էին նվիրել հայրիկին։
 
Tert.am Life–ը դերասանի կնոջ` Մանոյի հետ զրուցել է Սարգիսի նախկին կնոջ և ավագ դստեր հետ հարաբերությունների մասին։ Դերասանի 3 աղջիկները հաճախում են նույն դպրոցը, որտեղ հանդիպելու առիթ հաճախ են ունենում։ Մանոյից հետաքրքրվեցինք, թե որքան հաճախ են Նարեի հետ հանդիպում դասերից դուրս։
 
«Ձևականությունների հետևից ընկնել չեմ ուզում։ Հիմա ժամանակը շատ արագ է առաջ գնում,  երեխաները շատ զբաղված են, տարբեր խմբակների են գնում, Նարեն նույնպես։ Ամռանն ավելի շատ եք շփվում, քանի որ ամառանոց ունենք, նա մի քանի օրով գալիս է մեզ մոտ։ Երբ դասերը սկսվում են, ես էլ եմ հեռվանում իմ երեխաներից, քանի որ անընդհատ տարբեր պարապմունքների են գնում։ Ամեն ինչ անում ենք, որ հանգստյան օրերին միասին լինենք»,– ասաց նա։
 
Ըստ Մանոյի` Նարեի հետ հարաբերություններն ի սկզբանե հեշտ են դասավորվել, թեև իրենց շփումը սկսվել է, երբ աղջիկն արդեն 5 տարեկան էր։ Մանոն նշեց, որ հակառակ Սարգսի, ինքը չի սիրում շտապել, արագ որոշում կայացնել, կարծիք կազմել, երբեմն էլ ապավինում է ճակատագրին։
 
«Սառույց ի սկզբանե չի եղել, պարզապես, կա մեկը մյուսին ընտելանալու պրոցես, քանի որ մենք ավելի ուշ հանդիպեցինք։ Բոլորս էլ ամեն ինչ արել ենք, որ ադապտացման պրոցեսն ավելի արագ լինի։ Նարեն մեծ է Էվայից ու Յանայից, սակայն իրենք իրար շատ են սիրում։ Ինձ հետ էլ են շատ լավ հարաբերություններ։ Ոչ ոք չի կարող վատ լինել ինձ հետ, քանի որ տեսակով այնպիսի մարդ եմ, որ միշտ հասկանում եմ դիմացինիս, փորձում եմ յուրաքանչյուր իրավիճակում հասկանալ` ինչու էդպես եղավ»,– ասաց դերասանի կինը։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել