Շատերն են կարծում, թե դեմքին բշտիկների առաջացումը մաշկային խնդիր է, ինչը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը։ Եթե մշտապես կատարում եք այս 4 գործողությունները, մեծ է հավանականությունը, որ հենց այդ պատճառով են դեմքին բշտիկներ առաջանում։

Ինչ հաճախականությամբ եք յուղոտ մթերք օգտագործում։ Դեմքին բշտիկների առաջացումն ուղղակիորեն կապված է օգտագործվող սննդի հետ։ Եթե չափազանց հաճախ եք յուղոտ մթերք օգտագործում, չեք կարող խուսափել մաշկային խնդիրներից։

Դաշտանային ցիկլը պարբերակա՞ն է։ Դաշտանային ցիկլի ավարտին կանայք «հորմոնալ հարձակման» են ենթարկվում։ Այդ պատճառով ցիկլի 21-րդ օրը դեմքին բշտիկների և այտուցների առաջացումը նորմալ է։

Ինչ հաճախականությամբ եք լոգանք ընդունում և ճիլոպ օգտագործում։ Օրվա ընթացքում մարմնի վրա բազմաթիվ միկրոբներ են առաջանում։ Եթե օրվա ընթացքում գոնե մեկ անգամ լոգանք չեք ընդունում՝ ճիլոպ օգտագործելով, մի զարմացեք, եթե մաշկին բշտիկներ առաջանան։

Մրսե՞լ եք։ Մարմնի ջերմաստիճանի փոփոխությունները երբեք անհետևանք չեն մնում։ Դա է պատճառը, որ մրսածության հետևանքով դեմքին 2-3 բշտիկ է առաջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել