Գազօջախի բռնակները բավականին դժվար է մաքրել։ Դրանց վրա հաճախ հավաքվում է կեղտ և յուղ։ Եթե այս բռնակները դուրս չեն գալիս, ապա խնդիրն էլ ավելի է դժվարանում։

Սակայն կա մի միջոց, որն այս խնդիրը լուծում է անգամ վաղուց մնացած յուղի դեպքում։ Եվ այն կարելի է գնել յուրաքանչյուր դեղատնից շատ չնչին գումարով։

Անհրաժեշտ է միայն ամոնյակի (նաշադիր) - անիսոնի թուրմ, ականջի մաքրելու փայտիկներ և հին ատամի խոզանակ։

Հագեք ձեռնոցները։ Հետո քսեք ականջի փայտիկների վրա այդ խառնուրդից մեկ կաթիլ և քսեք այն գազօջախի բռնակներին։ Ավելի ուշադիր եղեք անկյուններում։ Դժվար տեղերը մաքրեք խոզանակով։ Մաքրեք թուրմի հետքերը մաքուր կտորով։

Ահա և վերջ, գազօջախի բռնակները մաքուր են։ Համաձայնվեք, որ չկա ոչ մի դժվար բան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել