«Կաշառք տալու փորձի համար փաստաբան Վաղինակ Աթոյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, լինելով քաղաքացուն վրաերթի ենթարկելու համար երեք տարվա ազատազրկման դատապարտված Մանուկ Մանուկյանի շահերի պաշտպանը` Աթոյանը 470 հազար դրամ է վերցրել՝ Վերաքննիչ դատարանի դատավորին փոխանցելու համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մ. Մանուկյանի գործը վերաքննիչում քննել են մինչև 2008-2016թթ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ աշխատած Տիգրան Սահակյանն ու դատավորներ Ալեքսանդր Ազարյանը և Ռուբիկ Մխիթարյանը: Միայն թե նրանց անունները քրեական գործում այդպես էլ չի շոշափվում: «Չէ՛, ոչ մի առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց դատավորներից Ազարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ իրեն այս գործի շրջանակում ՀՔԾ հարցաքննության չեն կանչել. «Չէ՛, ընդհանրապես»,- ասաց նա»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել