««Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյ­ներն են պնդում՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհան­դերձ, մեզ հաջողվեց պարզել, որ օրենքի նա­խագծի վրա բավականին ակտիվ աշխատում են. արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշա­կում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայ­նում՝ հորդորում են մինչև հունվար սպասել: Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ՝ հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի ԱԺ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետև պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15-ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, և «կառավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչև փետրվար: Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճա­ռը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլակացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, և քանի որ այդ առնչու­թյամբ Սերժ Սարգսյանն ասել է՝ «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում: Հիշեցնենք, որ քննարկվում է նաև ուժայիններին հատուկ կարգավիճակ տալու և ոչ վարչապետի ենթա­կայության տակ դնելու հարցը: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի չզբաղեցնել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել