«ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստ­վում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա: «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պահուստային ֆոնդի հաշ­վին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հա­զար դրամ: Ըստ ՎՊ-ի պատճառաբա­նության՝ պալատի խորհրդի անդամնե­րին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին և բա­վականին հին են ու մաշված: Այդ ավտո­մեքենաներով ՎՊ-ի կողմից իրականաց­վում են վերահսկողական գործառույթ­ներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են՝ խո­չընդոտելով բնականոն աշխատանքնե­րը: Իսկ այդ մեքենաների՝ հաճախակի իրականացվող վերանորոգման աշխա­տանքները շատ ծախսատար են և լրա­ցուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող: Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները, կառավարությունն այն էժան գնով վա­ճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի: Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել