«Հայաստանում վերջին մի քանի աղմկահարույց հանցագործությունների մեջ մեղադրվողները հայտնաբերվեցին Վրաստանում: Պարզվում է՝ հարևան Վրաստանում հանցագործություն կատարելու համար հետախուզվողներն էլ փախչում են Հայաստան: Վերջին դեպքը, սակայն, կարելի է նույնիսկ ուշագրավ որակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռ 2016թ. Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Լևան Մեքարանաշվիլին Հայաստանում ձեռք է բերել իր նկարով, սակայն ուրիշի կենսորոշիչ տվյալներով կեղծ անձնագիր և 2017 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ-ից մեկնել: Բայց Ուկրաինայի ԱԱԾ-ին հաջողվում է հայտնաբերել նրան, որից հետո նա վերադարձվում է Հայաստանի Հանրապետություն: Արդյունքում Լևան Մեքարանաշվիլիին մեղադրանք է առաջադրված փաստաթղթեր կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու համար, վերջինս կալանավորված է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել