Pastinfo.am-ը գրում է.

Տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ կնոջ առողջությանը դիտավորյալ թեթև վնասի հատկանիշներ պատճառելու համար:

Դեպքը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում: Ըստ մեղադրանքի՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինները գտնվել են իրենց բնակարանում և ննջասենյակում տղամարդը փորձել է համբուրել կնոջը, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու և իր շուրթը կծելու համար վրեժ լուծելու շարժառիթով ձեռքով դիտավորությամբ 3-4 անգամ հարվածել է նախկին կնոջ գլխին և մեկ անգամ էլ ձեռքի ափով հարվածել է նրա ձախ ականջին` պատճառելով ականջի թմբկաթաղանթի հետտրավմատիկ պատռվածքի ձևով առողջությանը թեթև վնաս:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել