Bravo.am-ը գրում է.

Խորեն Լեւոնյանը վերադառնում է թատրոն: Նա ընդգրկվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանական կազմում: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ գալիք տարվա սկզբին Խորենը գլխավոր դերով հանդես կգա «Սասնա ծռեր» ներկայացման մեջ:

Թեմայի շուրջ մենք փորձեցինք զրուցել հենց դերասանի հետ, սակայն նա առայժմ նախընտրում է չխոսել այդ մասին.«Չեմ ուզում կցկտուր ինչ-որ պատասխաններ տալ: Ուզում եմ գեղեցիկ մի բան կազմակերպել՝ նշելու համար իմ վերադարձը թատրոն, որովհետեւ ես թատրոնում եղել եմ, նոր չեմ մուտք գործում»: Հիշեցնենք, նախկինում նա հանդես է եկել ինչպես Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, այնպես էլ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել