Վերջին տարիներին Չինաստանը տնտեսության զարգացման մեջ մեծ հաջողությունների է հասել: Բայց ի՞նչ գիտենք մենք չինացիների մասին․


- Որպեսզի զինվորականները գլուխը բարձր պահեն, նրանց օձիքից ասեղ է ցցված:
- Չինաստանում մոտ 100 մլն մարդ ապրում է օրական ծախսելով 1 դոլարին համարժեք գումար:
- Չնայած նրան, որ Չինաստանը պաշտոնապես ոչ կրոնական երկիր է, այնուամենայնիվ, այնտեղ ապրում է 54 մլն քրիստոնյա:
- Չինաստանում մահապատժի են ենթարկում 4 անգամ ավելի շատ դատապարտյալների, քան այլ երկրներում:
- Ուշադրություն, համադամասերներ. Դունյան քաղաքում իսկական համադամ են համարվում կույս տղաների մեզով եփված ձվերը:
- Չինական ոստիկաններն ավելի հաճախ ոստիկան-շների փոխարեն օգտագործում են սագերին՝ նրանց ագրեսիվության եւ լավ տեսողության համար:
- Յուրաքանչյուր տարի Չինաստանում արհեստական ընդհատվում է մոտ 1 մլն հղիություն, եթե պետք է ծնվի աղջիկ երեխա, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր նորածին աղջիկների լքում են եւ այդ ամենը մեկ երեխայի քաղաքականության պատճառով:
- Չինաստանում 30 մլն մարդ ապրում է յաոդին կոչվող քարանձավային տներում: Այդ թիվն Ավստրալիայի բնակչությունից մեծ է:
- Չինաստանն այնքան է աղտոտում մթնոլորտը, որ այնտեղ կեղտոտված օդը Խաղաղ օվկիանոսով հասնում է ամերիկյան Սան Ֆրանցիսկո:
- Կանայք Չինաստանում 700 դոլար են վճարում կուսությունը վերականգնելու համար:
- Պեկինում շնչելը հավասարազոր է օրական 21 սիգարետ ծխելուն:
- Ամեն տարի Չինաստանում ուտում են 4 մլն կատվի:
- Չունցինում մարդիկ, որոնք չեն կարողանում կտրվել հեռախոսներից, քայլում են հատուկ ճանապարհներով, որպեսզի ո՛չ իրենք վնասվեն, ո՛չ էլ մյուսներին վնասեն:

Շանհայում գրանցվել է ամենաերկար խցանումը․ նրա երկարությունը կազմել է 99 կմ, իսկ տևողությունը՝ 12 օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել