Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում «Իսլամական համերաշխության տարի 2017. միջկրոնական և միջմշակութային երկխոսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում է նաև Իլհամ Ալիևը: Այս առնչությամբ պարսկերեն հեղինակավոր «Kayhan» օրաթերթը բավականին ուշագրավ մեկնաբանություն է հրապարակել՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի իշխանությունների՝ իսլամական աշխարհի հետ անկեղծ հարաբերվելու հայտարարությունները:
Ըստ իրանական աղբյուրի՝ Բաքվում անցկացվող այսօրվա համաժողովն էլ ադրբեջանական ոճով է և Իսրայելի շահերը սպասարկող հերթական միջոցառումն է այն դեպքում, երբ Բաքվի կողմից իսլամական համերաշխության հռչակված տարում քանդվել են մզկիթներ, կրոնական գործիչների նկատմամբ շարունակվել են բռնաճնշումները, որոնց արդյունքում ներկայումս 150-ից ավել շիա հոգևորական ու կրոնական գործիչ է գտնվում Ադրբեջանի բանտերում, Ադրբեջանը որևէ իրավասություն չունի նման միջոցառում կազմակերպելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել