Հարաբերությունների հիմքը հիմնականում հանդիսանում է կինը: Եթե կինը կարողանա ճիշտ ընկալել և դասավորել ամեն ինչ, հարաբերությունները կլինեն երկարատև: Կան քայեր, որոնց հարցում կինը պետք է ուշադիր լինի, եթե գնահատում է իր կողակցին:

Կինը պետք է կարողանա տեսնել, տեսնել, որ նա հոգնած է, տրամադրություն չունի, և չնեղանա ու չվիճի:

Կինը պետք է կարողանա լսել: Պետք է լսել, թե ինչ է նա խոսում և մտածում: Տղամարդու խոսքը լսելիս հասկանալի կդառնան նրա հոգում և գլխում կատարվող իրադարձությունները:

Կինը պետք է կարողանա զգալ իր ամուսնուն: Պետք է զգալով հասկանա, թե ինչ էին նշանակում խոսքը, հայացքը, հպումը: Դա այնքան էլ դժվար չէ:

Կինը պետք է կարողանա հասկանալ ամուսնուն, ոչ թե մեղադրել, նրա կողքին լինել և աջակցել:

Կինը պետք է սիրի: Սիրելու դեպքում առաջանում է վստահություն, հավատ ամուսնու ուժերի և կարողությունների հանդեպ: Սերն իրականում առաջին տեղում է, բայց նրա մասին պետք է հիշել միշտ` թե՛ սկզբում, թե՛ վերջում: Կինը պետք է սիրի ամուսնուն, ոչ թե եսասիրություն դրսևորի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել