Ըստ ոճաբան Ռոմա Մեդնոգոյի՝ տղամարդկանց նորաձև կերպարներ կան, որոնք իրականում վանում են կանանց: 

Լամբերսեքսուալ

Այսպես անվանում են այն տղամարդկանց, ովքեր նախընտրում են կոպիտ տղամարդկային ոճը և մորուքը: Մորուքն իրականում մեր ժամանակներում նյարդայնացնում է շատ կանանց:

Քնքուշիկ

Քնքուշ ու հաճելի երիտասարդը, որ կրում է նուրբ ու դեռահասին բնորոշ հագուստ, չունի տղամարդկային սեքսուալության նշաններ:

Ծվատված

Ճղճղված և կտրտած ջինսերը գեղեցիկ են թվում միայն մոդելների վրա: Իրական կյանքում հասուն, խելացի կնոջը չի կարող դուր գալ թափառական հիշեցնող տղամարդը:

Նորաձևության ճիչ

Նորաձևությանը հետևելը կնոջ գործն է: Տղամարդիկ, որոնք ավելի շատ հիշեցնում են ընկերուհիների, կանանց չեն հետաքրքրում: Չափազանց նորաձև և վառ կերպարները նյարդայնացնում են կանանց:

Շրջանավարտ

Պետք է միշտ հիշել տարիքի մասին: Վառ գույնի վերնաշապիկները, պիջակները բնորոշ են դեռահասներին: Կանանց այդպիսի տղամարդիկ դուր չեն գալիս:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել