Ինդոնեզացի 14-ամյա Արիլը մահացել է տնային կոբրայի կողմից հարձակման ենթարկվելուց 12 ժամ անց։ Երիտասարդը մինչև վերջ չի դիմել բժշկի՝ հույսը դնելով սոցցանցերում ընկերների խորհուրդների վրա։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դեռահասը փորձել է լուսանկարել օձին, և նա անսպասելիորեն հարձակում է գործել։ Բուժօգնության դիմելու փոխարեն նա մարմնի կծված հատվածի լուսանկարներն է տեղադրել սոցցանցերում և ընկերներից խորհուրդ հարցրել։

Ավելի ուշ նա խնդրել է ընկերներին իրեն հիվանդանոց հասցնել։ Տղաներից մեկն արձագանքել է խնդրանքին, սակայն արդեն ուշ է եղել, հիվանդանոցում տղան մահացել է։ Դեռահասի մայրն ասել է, որ միջադեպի ժամանակ աշխատանքի է եղել և չի իմացել, թե ինչ է տեղի ունենում որդու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել