Armtimes.com-ը գրում է.

Շվեյցարիայում ստորագրված հայ–թուրքական արձանագրությունների հիմնական պայմանն այն էր, որ ՀՀ–ն դուրս կգա «օկուպացված տարածքներից», ինչից հետո իրենք կկարգավորեն հարաբերությունները։

Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղուն։ «Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ–ն չեղարկի այդ համաձայնությունները... այնքան ժամանակ, քանի դեռ մեր պայմանը չկատարվի, այդ համաձայնագրի կյանքի կոչումն անհնար է», - ասել է նա:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին շվեյցարական Ցյուրիխում ՀՀ-ի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման մասին արձանագրություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել