Նռան անչափ օգտակար հատկությունների մասին բոլորը գիտեն: Իսկ ահա նրա կեղևն իր օգտակարությամբ քչերին է հայտնի, այդ պատճառով այն հիմնականում դեն է նետվում:

Այսօր մենք կբացահայտենք ձեզ համար կեղևի զարմանահրաշ առանձնահատկությունների ու նրա՝ բուժական նպատակներով կիրառման մեթոդների մասին:

Նռան կեղևով ողողումներն օգնում են ատամների առողջ լինելուն: Այն անչափ օգտակար է լյարդի, երիկամների, հոդային խնդիրների, դիզենտերիայի, ինչպես նաև մարմնի վրա առաջացած վերքերի անցկացման դեպքում:

Այս մրգի կեղևը հիանալի բուժական միջոց է հանդիսանում աղիների, ստամոքսային խնդիրների, փորլուծության դեպքում:

Ահա ձեզ ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որն արագորեն անցկացնում է ստամոքսային խնդիրները և փորլուծությունը: Նռան կեղևով պատրաստվող այս դեղամիջոցը կարող եք օգտագործել նաև երեխաների դեպքում:

Տեսանյութի միջոցով ծանոթացեք պատրաստման եղանակին և միշտ ունեցեք տանը նռան չորացրած տերևը՝ առողջական նշված խնդիրների դեպքում ձեր բնական դեղամիջոցն ունենալու համար:

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել