«Հետաքրքիր զուգադիպությամբ` եկող ամսին Հայաստանին հրաժեշտ կտա ոչ միայն ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, այլև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը. վերջինիս ժամկետը նույնպես լրանում է: Փաստացի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկու երկիր ԵՄ համաձայնագրի ստորագրումից «րոպեներ» անց նոր դեսպան կունենա Հայաստանում:
 
Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ նոր դեսպանի ագրեմանը դեռ չի ուղարկվել ՀՀ ԱԳՆ։ Ով կլինի նա, դեռ չգիտեն կամ չեն ասում. հիշեցնենք` դեսպանի թեկնածությունը հաստատում է Սենատը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել