«Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը երեկ տապալվել է, առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամ­ների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն: Հիշեցնենք, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հո­վիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, որը 2012-ից ԱԺ պատգամավոր է: Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր և այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով: Թեև ժամա­նակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաև մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն, ըստ ամենայնի, գործող մարզպետը որո­շել է ազատվել «ռիսկային» կադրից ու հրահանգել է տապալել մեկ թեկնածուով ընտրությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել