«ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը երեք հատ ավտոմեքենա է գնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն մարդատար 3՝ «Պատրիոտ», «Ուազ» մակնիշի մեքենա­ների համար պետական բյուջեից ծախսել է 25 մլն 200 հազար դրամ: Այսինքն՝ յու­րաքանչյուր մեքենայի համար քննչական կոմիտեն վճարել է 8 մլն 400 ազար դրամ: Ավտոմեքենա գնելու համար կառավա­րությունը քննչական կոմիտեին գումար տրամադրել է դեռևս հոկտեմբեր ամսին: Այս գնումը կոմիտեն պատճառաբանել է, որ ունեցած 78 հատ տրանսպորտային միջոցները չեն բավարարում բնականոն աշխատանքն ապահովելու համար:
 
Ի դեպ, տեղեկացնենք, որ գերատեսչու­թյունը պահանջել է, որպեսզի մեքենանե­րը լինեն ՌԴ 2017 թվականի արտադրու­թյան, գույնը՝ սև: «Ժողովուրդ» օրաթեր­թը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմի­տեն նոյեմբերի 21-ին պայմանագիր կնքել է «Կարկոմավտո» ընկերության հետ, որի սեփականատերը նախկին պատգամա­վոր Կարեն Շախմուրադյանն է»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել