Հանրահայտ ֆիտնես մոդել Սառա Սթեյջն ուշադրություն գրավեց որպես հղի կին` ձգված որովայնով:

Անընդհատ մարզումների հետևանքով նույնիսկ հղիության վերջին շաբաթներին թվում էր, թե նա ընդամենը մի քանի շաբաթ է հղի:  Առաջին անգամ աղջիկն ուշադրության արժանացավ, երբ դեռ հղի էր իր առաջին զավակով: Իհարկե, շատերը նրան քննադատում էին և համարում, որ երեխայի համար վտանգավոր է այդքան սեղմված որովայնում մեծանալը: Կարող եք ինքներդ գնահատել նրա լուսանկարը` արված հղիության վերջին ամիսներին:

Սառայի հանդեպ քննադատությունները շարունակվում են մինչև հիմա: Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով և բոլորովին առողջ է, սակայն շատ մայրիկներ վատ են վերաբերվում կնոջ կազմվածքին և մարզվելու հանդեպ հակմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել