Ոտքերի անհանգստության համախտանիշը մեծ հավանականությամբ վկայում է վերահաս մահվան մասին։ Այս մասին ասվում է Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները վերլուծել են 57 417 կանանց տվյալները, որոնց միջին տարիքը կազմել է 67 տարեկան։ Հետազոտության ժամանակ յուրաքանչյուր 2 տարին մեկ հավաքվել են տվյալներ կամավորների առողջական վիճակի, այդ թվում՝ անհանգիստ ոտքերի համախտանիշի առկայության մասին։

10 տարվա ընթացքում մասնագետները գրանցել են մահվան 6448 դեպք, որոնք տեղի են ունեցել տարբեր պատճառներով։ Պարզվել է, որ ոտքերի անհագստություն ունեցող մասնակիցների մոտ սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը եղել է 43 տոկոսով ավելի բարձր, քան նրանց մոտ, ովքեր չեն ունեցել նման համախտանիշ։ Նշվում է, որ ոտքերի անհանգստության և օնկոլոգիայի պատճառով մահացության միջև կապ չի գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել