Նյարդային անորեքսիան կամ, որ ավելի ճիշտ է, հոգեկան անորեքսիան, ախորժակի հիվանդագին բացակայությամբ ընթացող հոգեկան հիվանդություն է: Այն արտահայտվում է սննդից հրաժարումով, քաղցի զգացման դեմ տառապալից պայքարով, նիհարելու ձգտումով և այլն:

Margherita Barbieri, A Stunning Young Dancer, Has Made A Miraculous Recovery After Being Called “thunder Thighs” At Ballet School

Կարճ ժամանակի ընթացքում հիվանդությունը հանգեցնում է արագահաս նիհարելուն, հյուծվելուն, իսկ երբեմն՝ նույնիսկ մահվան: Հիվանդության հիմնական պատճառը կարծեցյալ գեր լինելու մասին մարդու հիվանդագին (զառանցանքային) համոզվածությունն է: Անորեքսիայով հիվանդանում են հիմնականում 14-18, երբեմն՝ 20-30 տարեկան աղջիկներն ու կանայք, հազվադեպ՝ նաև տղաները: Լինելով հոգեկան հիվանդություն՝ այն ավելի շատ դրսևորվում է մարմնական տարաբնույթ խանգարումներով:

Hannah During The Grip Of Her Anorexia When Her BMI Dropped To 11 An Hannah Now

Հիվանդությանը բնորոշ են դաշտանադադարը, սրտի աշխատանքի դանդաղումը, զարկերակային արյան ճնշման իջեցումը, մաշկի և լորձաթաղանթների չորությունը, փորկապությունը, մարմնի ջերմաստիճանի իջեցումը և այլն: Ախորժակի բացակայությամբ ընթացող խանգարումները կարող են հանդիպել նաև նևրոզների, փսիխոպաթիաների, ուղեղի օրգանական ախտահարումների, շիզոֆրենիայի, դեպրեսիայի ժամանակ: Ուստի հոգեբույժի խնդիրն է առաջին հերթին կատարել տարբերակիչ ախտորոշում՝ հիվանդության առաջացման պատճառը հայտնաբերելու և հետագա բուժումն արդյունավետ կազմակերպելու համար:

1 Year Difference - This Is To Hopefully Show You That No Matter How Lost You Are In Your Own Head, It Is Possible To Escape! It Is Possible To Find Happiness Again

Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն: Հաճախ դրան կարող են նախորդել մտավոր կամ ֆիզիկական լարվածությունն ու գերհոգնածությունը: Հիվանդները հարազատների համառ պահանջներից հետո բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն իսպառ հյուծվել են, դարձել անաշխատունակ կամ անկողնային: Բնորոշ է, որ հիվանդները, անտարբեր լինելով իրենց ֆիզիկական ծանր վիճակի նկատմամբ, ձգտում են չթուլացնել իրենց սոցիալական ակտիվությունը՝ ուսումը, աշխատանքը, խմբակներ հաճախելը և այլն, ինչը, սակայն, նրանցից մեծ ճիգեր է պահանջում և էլ ավելի քայքայում առողջությունը:

Before And After Anorexia

Հիվանդության ծանր դեպքերում հիվանդներն իրենք են ձգտում արագորեն նիհարել՝ հաճախակի կշռվում են, լուծողական խմում, հոգնա անում, փսխեցնող դեղեր գործածում, ֆիզիկական աշխատանք կամ վարժություններ կատարում, ձգտում շարունակ գտնվել շարժման մեջ և այլն:

Matthew Booth  For 20 Minutes When He Was Rushed To Hospital And It Saved His Life

Հոգեկան անորեքսիայի բուժումը կատարում են հոգեբույժները և հոգեթերապևտները՝ հիվանդին առաջարկելով համապատասխան դեղեր և հոգեթերապիայի մեթոդներ: Առաջին հերթին կատարվում է ընդհանուր կազդուրիչ բուժում և զուգահեռ՝ բուժվում հիմնական հոգեկան հիվանդությունը:

Epic TransformationDanny Walsh Slipped Into The Grip Of Anorexia After Becoming Obsessive Over Football, Training To Be The Best Player He Could Be But Within Four Months He Managed To Beat The Illness And Gain WeightElle Lietzow Refused To Let Even A Drop Of Water Touch Her Lips. After A Week, She Collapsed With A Seizure And Was Rushed To HospitalLinn Strömberg, 23, Survived On Just 400 Calories A Day And Was In Danger Of Suffering A Heart Attack Before Taking Up WeightliftingKaitlyn Davidson Once Weighed Less Than 37kg And Has Made A Remarkable RecoveryJodie-Leigh Neil Developed An Eating Disorder After Her Best Friend Died In A Tragic Accident. She Was Told To Recover Or Shd Die60 Is The New Black! Recovery At Any AgePhoto Speaks A Thousand WordsAnorexia Recovery Progress - 31kg To 50kgHayley Wilde Suffered With Anorexia And Was Given Just 10 Days To Live, But She Went On To Become Pregnant And Have A Baby SonThen And NowI Would Not Be Here Now If I Did Not Choose To Beat ItStunning Transformation

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել