«29-ամյա Անդրեա Բաբերն՝ Օրեգոնից, ձերբակալվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին ամուսինը նրան տեսել է 16-ամյա աշակերտի հետ անկողնում: Նրա ձերբակալությունից ոչ շատ առաջ դեռահասի հայրն անանուն նամակ է ստացել որդու և ուսուցչուհու հարաբերությունների մասին»,- հայտնում է Daily Mail-ը:

Բաբերն անգլերեն է դասավանդել Օրեգոն նահանգի Սփրինգֆիլդում: Նրա հարաբերությունն աշակերտի հետ սկսվել է 2016 թ., երբ տղան 15 տարեկան է եղել: Երբ նրանց անկողնում տեսել է Անդրեայի ամուսինը, աշակերտի հայրն անանուն նամակ է ստացել, որում «Անհայտ բարի կամեցողը» ճշգրտել է՝ արդյոք տղամարդը գիտի նշված կապի մասին և նամակին մի քանի լուսանկար է կցել:

Նամակը ստանալուց հետո տղամարդը ոստիկանություն է դիմել, կինը ձերբակալվել է: Նրան բռնաբարության և հետապնդման, անչափահասին թմրանյութեր և ալկոհոլ տրամադրելու մեղադրանք է առաջադրվել: Ներկայումս կինը դատին է սպասում կալանքի տակ և կարող է ազատ արձակվել միայն 456 000 դոլար գրավի դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել