Life.panorama.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ օրական 1-2 բաժակ սուրճը վտանգավոր չէ, բայց այս ըմպելիքի չարաշահումը կարող է բացասաբար ազդել անգամ առողջ մարդու օրգանիզմի վրա:   Գիտնականները  նշել են նաև, թե ինչ հետևանքներ կարող են ծագել  սուրճը չարաշահելու դեպքում: 

Արյան բարձր ճնշում ունեցողները պետք է ձերբազատվեն օրական 4-5 բաժակ սուրճ խմելու սովորությունից, քանի որ սուրճը վատ է ազդում    սրտի աշխատանքի և անոթների վրա, նպաստում է, որպեսզի արյան ճնշումն ավելի բարձրանա:

Հղի կանայք նույնպես պետք է  չչարաշահեն սուրճը, քանի որ այն  օրգանիզմից դուրս է բերում կալցիումը, իսկ ապագա մայրերն  առանց այդ էլ շատ կալցիում են կորցնում, երբ ձևավորվում են   պտղի ոսկորները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել