Տարիներ շարունակ ամեն օր Հայդի Համը երկար ժամանակ էր ծախսում՝ երեխաների խաղասենյակը կարգի բերելու համար:

Որպես կանոն, խաղասենյակը մշտապես ծածկված էր լինում Lego-ի կոնստրուկցիաներով և այլ խաղալիքներով, դես ու դեն շպրտված հագուստներով: Հայդին ժամեր էր անցկացնում սենյակը վերջնականապես նախկին տեսքին բերելու համար:

Մի օր նման մի պահի նրա ամուսինը մտավ սենյակ և տեսնելով, թե ինչպես է կինը սողալով հավաքում խաղալիքները, նա պարզապես ասաց մի քանի խոսք, որը փոխեց կնոջ կյանքը:

«Ինչո՞ւ պարզապես չես փակում դուռը»:

Հայդին մեկնաբանում է կնոջ խոսքերը․ «Ես աչքերս հառեցի նրա վրա և պայծառացած նայեցի նրան: Ես սպասում էի, որ նա կմիանա ինձ և կօգնի հավաքել խաղալիքները, սակայն նա շատ ավելի լավ բան արեց, քան սպասում էի: Մեր օրերում բոլորն ասում են, որ շատ կարևոր է ինքդ քո մասին հոգ տանելը, հատկապես երբ ծնող ես դառնում: Եվ սա հենց դրա դրսևորումներից է: Այնքան հեշտ է կորցնել քեզ մյուսներին հոգ տանելու ժամանակ: Իսկ ինչպե՞ս հոգ տանել: Այո, դա հեշտ չէ, այն պահանջում է բավականին ժամանակ և էներգիա: Իսկ երբեմն էլ… Քո մասին հոգ տանելը նշանակում է մեկ տուփ շոկոլադ վերցնել հենց քեզ համար, որպեսզի ՏԱՔ սուրճ խմես, երեխաներին շուտ պառկեցնես քնելու, որպեսզի երեկոյան ամուսնուդ գրկես և նստես բազմոցին: Ահա այս ամենը վայելելու համար հարկավոր է ՊԱՐԶԱՊԵՍ փակել խաղասենյակի դուռը»:.

Ավարտելով պատմությունը՝ կինն ասաց, որ այժմ հավաքում է սենյակը շաբաթը մեկ, իսկ մնացած ժամանակ այնտեղ քաոս է տիրում:

«Եվ ինձ համար դա նորմալ է, քանի որ ՓԱԿ ԴՈՒՌՆ այն է, ինչը թույլ է տալիս ինձ ԱՊՐԵԼ»,- եզրափակեց Հայդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել