Հանուն գիտության զարգացման տարկետում պետք չէ: Գիտությունը զարգանում է ոչ թե տարկետումով, այլ նվիրումով, ձիրքով, գիտելիքներով, տաղանդով…
Նյուտոնը, Լոմոնոսովը, Էյնշտեյնը, Մենդելեևը, մյուս տաղանդավոր գիտնականները չգիտեին՝ ինչ է տարկետումը, սակայն կատարեցին հայտնագործություններ և զարգացրին գիտությունը: 
Ի՞նչ է նշանակում օրենքի ընդունումից հետո անժամկետ հացադուլ հայտարարելը… Սա հիշեցնում է, ռուսների ասած, «После обеда горчицы не надо» արտահայտությունը կամ մանկական բակային կռիվ-կռիվ խաղի տրամաբանությունը…
Հա՛, տղաներ, նաև հանուն գիտության զարգացման սովորեք մայրենիով գրագետ և սահուն խոսել, պարզ և հստակ արտահայտել ձեր մտքերը: Նաև լավ մասնագետ, գիտնական դարձեք ու դրանով զարգացրեք գիտությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել