«Հատկապես իշխանական թևի պատգամավորներն այս օրերին հրճվանքի մեջ են: Այսօր տեղի կունենա ԱԺ այս տարվա մեջ հավանաբար վերջին արտահերթ նիստը: Քանի որ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, սպասվում է, որ արտահերթ նիստերն այնքան էլ երկար չեն տևի:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորները հույս ունեն իրենց ավանդական կոճակները սեղմելուց հետո վերջապես անարգել վայելել նախատոնական ազատությունը: Սակայն նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը սիրում է անակնկալներ մատուցել:
 
Չի բացառվում, որ կառավարության առաջիկա նիստում վարչապետը որոշի հուպ տալ և հաջորդ շաբաթ ևս արտահերթ հրավիրելու նախաձեռնություն անի. ի վերջո, կա նաև նախկինի դառը փորձը, երբ ԱԺ արտահերթերը տևում էին մինչև դեկտեմբերի 25-26-ը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել