«Հակառակ իշխանությունների՝ նոր աշխատատեղեր ստեղծելու մասին պնդումներին՝ Հայաստանում գոր­ծազրկության մակարդակը դեռևս շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը: Եթե 2008թ. գոր­ծազրկությունը 16.4% էր, 2010թ՝ 19%, ապա 2016թ. այն կազմել է 18%, իսկ այս տարվա առաջին կիսամյա­կին՝ 17.8 տոկոս: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գործազուրկների թվի նվազումն ամենևին էլ նոր աշխատատեղերի ստեղծման հետևանք չէ. իրականում այս տարիներին ՀՀ-ից հեռացել են աշխատանք փնտրող քաղաքացիները. ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ այս տարիների ընթացքում միայն աշխատու­նակ բնակչության թիվը նվազել է 207 հազարով: Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Այլ կերպ ասած՝ եթե ՀՀ-ից արտագաղթը նման տեմ­պեր չունենար, ապա գործազրկության մակարդակը մեզանում շատ ավելի բարձր կլիներ՝ գերազանցելով ան­գամ ճգնաժամի տարիների ցուցանիշը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել