«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի օլիգարխիկ ընտանիքից սերող քաղաքապետներից մեկը մի քանի տարի է՝ առանձնատուն է կառուցում, որը, հայկական չափանիշներով անգամ, փոքրերից չէ։ Բայց առանձնատների կառուցմամբ Հայաստանում ոչ մեկին չես զարմացնի։

Մեզ զարմացրեց այն, որ պաշտոնյան որոշել է իր տանը բազմաթիվ խլացուցիչներ, «ժուչոկներ» փնտրող սարքեր մոնտաժել։ Եվ որպեսզի պատերի մեջ տեղադրվող սարքերի տեղը հիշվի, դրանք տեսագրում, «փաստաթղթավորում» է հենց շինարարության փուլում։

Թե ինչ գաղտնի խոսակցություններ են ծավալվելու այս տանը, կամ ինչու պետք է նա հայտնվի անվտանգության ծառայությունների տեսադաշտում, պարզ չէ, քանի որ ընտանիքը հավատարիմ իշխանական կլաններից է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել