Շատ կանայք ավելորդ քաշի հետ խնդիրներ ունեն, հատկապես՝ ծննդաբերությունից հետո: Վերջերս շատ մայրեր են փորձում պայքարել ծննդաբերության հետևանքով առաջացած ավելորդ քաշի դեմ:

Այդպիսի կանանցից է 35-ամյա Սիմոն Գեյթլին, ով հինգ երեխա ունի: Երեխաներին նա ունեցել է վեց տարվա ընթացքում:

Այդ ընթացքում հավաքած 110 կգ քաշով մարմինը նրան անընդհատ սթրեսի էր ենթարկում: Նա սկսեց հաճախ քայլել, սնվել միայն բնական մթերքներով և շաբաթվա մեջ անընդհատ մարզվել:

Այժմ բնության գրկում երեխաների հետ զբոսանքներն ու մարզանքները նրան օգնում են պահպանել դժվարությամբ ձեռքբերած գեղեցիկ կազմվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել