Առաջին հայացքից թվում է՝ երկու տարեկան երեխա է ծնողների հետ: Բայց իրականում հնդիկ այս աղջիկը 21 տարին բոլորած է, բայց, ցավոք, ինքնուրույն չէ: Նրա աճը երկու տարեկանում կանգ է առել ոսկորների հիվանդության պատճառով:

Մտածողության վրա աղջկա առողջությունը չի անդրադարձել, նրա մտավոր կարողությունները լրիվ նորմալ վիճակում են:

Նրա խնամքով զբաղվում է մայրը, քանի որ աղջիկը չի կարողանում ինքնուրույն շարժվել մարմնի չափերի պատճառով: Հակառակ առողջական խնդիրների` աղջիկը զարգացած է նկարչության մեջ և երազում է նկարչուհի դառնալո մասին:

Նա ստեղծագործում է պառկած վիճակում և հույս ունի, որ մի օր կսկսի վաճառել իր աշխատանքները և օգնել ընտանիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել