Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը հետևում է Հայաստանում 2018թ.-ին ընդառաջ տարվող քննարկումներին, թե ով կլինի Հայաստանի վարչապետը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե Կարեն Կարապետյանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ պաշտոնական Մոսկվան է կանգնած ընտրության հետևում և Ռուսաստանն է որոշողը, թե նրանցից ով կդառնա վարչապետ, Տարասովը չհամաձայնեց. «Դա հիմարություն է, ինչո՞ւ պետք է Մոսկվան որոշի, թե ով է լինելու Հայաստանի ղեկավարը: Մոսկվայում շատ հարգանքով են վերաբերում և՛ Սերժ Սարգսյանին, և՛ Կարեն Կարապետյանին: Բայց դա Հայաստանի ներքին խնդիրն է, թե ինչպես կլուծվի այդ հարցը՝ կորոշի հայ ժողովուրդը: Մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, իսկ թե ով կդառնա նախագահ՝ մենք չգիտենք: Բայց մեզ թվում է, որ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ: Ամեն դեպքում կրկնում եմ, որ դա Հայաստանի գործն է»:

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ նախագահի լիազորությունները 2018թ.-ից փոխանցվելու են վարչապետին և վարչապետն է կատարելու նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Ազատին, ըստ նրա, հմուտ քաղաքական գործիչ է, ոչ առաջին տարին է որ քաղաքականության մեջ է, ընդունել է լուրջ որոշումներ:

«Եթե Սերժ Սարգսյանը չլինի էլ վարչապետ, միևնույն է, նա չի հեռանալու քաղաքականությունից, նա ազդելու է որոշումների վրա: Դա լինելու է Ռուսաստանի նման, երբ Պուտինը դարձել էր վարչապետ, իսկ Մեդվեդևը՝ նախագահ: Այդպես էլ Սերժ Սարգսյանի պարագայում կարող է լինել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել