«ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացը»,- այս մասին նշել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերի հետ հանդիպմանը։

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ Բաբլոյանը փաստել է, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ի նպաստ կայունության և անվտանգության հաստատման ու ժողովրդավարության զարգացման:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նշել է, որ մեծ պատիվ է այցելել ՀՀ Ազգային ժողով: Նա ողջունել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացումը:

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացված «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրին՝ Ռոուզ Գոթեմոլլերը կարևորել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ Վստահության հիմնադրամի կողմից իրականացվելիք ծրագրերը, որոնք մասնավորապես վերաբերում են հին զինտեխնիկայի ոչնչացմանը, տարածքների ականզերծմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է համագործակցության խորհրդարանական ձևաչափի աշխուժացման անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել