Սոցցանցերն արդեն դարձել են գրեթե բոլոր մարդկանց կյանքի անբաժանելի մասը։ Դրանք ներթափանցել են կյանքի բոլոր ասպարեզները և տեղ ունեն նույնիսկ ամենաանձնական հարցերում։ Այդ ամենն առավել խորացել է «լայքերի» պատճառով, որոնց համար մարդիկ ամեն ինչի պատրաստ են։ Եվ եթե որոշ առումներով սոցցանցերը շատ օգտակար են, ապա որոշ առումներով էլ դրանք միմիայն վնասում են մարդկանց։ Այդ վնասն անուղղելի է հատկապես այն դեպքում, երբ խոսքն անձնական հարաբերությունների մասին է։

Ձեզ ենք ներկայացնում անձնական 8 բան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի հրապարակել սոցցացներում։

  • Գաղտնի պահեք Ձեր սեռական կյանքը և սոցցանցերում մի հրապարակեք դրա ոչ մի մասը։
  • Մի հրապարակեք Ձեր զուգընկերոջ անձնական տվյալները։
  • Վերջապես հասկացեք, որ ամբողջ աշխարհին Ձեր խնդիրները պատմելով ոչ մի բանի չեք հասնի։
  • Խուսափել անձնական և ինտիմ լուսանկարների հրապարակումից. դա պարզապես անշնորհքություն է։
  • Դադարեք հիմար ու ռասիստական կատակներ հրապարակել։
  • Մի փորձեք սատարանք ստանալ սոցցանցերում։
  • Եվ վերջինը՝ դադարեք թունավոր հրապարակումներ անել Ձեր կամ Ձեր զուգընկերոջ նախկինի մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել