«Չորս երեխաների մայրը կորցրել է բութ մատի վերևի մասն այն բանից հետո, երբ փորձել է ինքնուրույն հանել արհեստական եղունգները: 33-ամյա Չերի Նյումանը պատահաբար վնասել է բութ մատը, նրա մոտ արյան վարակում է սկսվել»,- հայտնում է Mirror-ը:

Կինն իր եղունգներն արհեստականորեն երկարացրել է ակրիլով, բայց 4 շաբաթ անց որոշել է հանել դրանք: Նա հատուկ հեղուկ է գնել, բայց այդ ընթացքում պոկել է բութ մատի եղունգի մի մասը, ինչից հետո մատից արյուն է եկել: Չերին ուշադրություն չի դարձրել դրան, իսկ մեկ ամիս անց վնասված մատի ծայրը մանուշակագույն է դարձել:

Չերին անմիջապես բուժօգնության է դիմել: Նա ունեցել է ցնցում մարմնում, սրտխառնոց, գլխապտույտ: Որպես հետևանք՝ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա մատի վերևի մասը:

Չնայած ապրած շոկին՝ կինը մտադիր է հետագայում էլ արհեստականորեն երկարացնել եղունգները: Պարզապես դրանք ինքնուրույն չի հանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել