Windows 10-ում նախապես տեղադրված Keeper գաղտնաբառերի մենեջերում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել, որը հնարավորություն է տալիս գողանալ օգտատերերի տվյալները: Դրան ուշադրություն է դարձրել Google-ի մասնագետ Թևիս Օրմանդին:

Նշվում է, որ նույնպիսի խոցելիություն է հայտնաբերվել ավելի քան մեկ տարի առաջ: Բրաուզերի համար ֆիրմային պլագինը սխալ է պարունակում, որը ցանկացած կայքի հնարավորություն է տալիս գողանալ Keeper-ում պահված գաղտնաբառերը: Օրմանդիի խոսքով՝ խնդրին ինքը բախվել է միայն համակարգի թեստային տարբերակում, սակայն Reddit-ում քննարկման ժամանակ օգտատերերը հայտնել են նաև թողարկված տարբերակում խոցելիության առկայության մասին:

Microsoft-ի ներկայացուցիչը Ars Technica պարբերականին հայտնել է, որ կորպորացիան արդեն շտկումով թարմացում է թողարկել: Միաժամանակ ընկերությունում չեն կարողացել պատասխանել՝ արդյոք համակարգում նախապես տեղադրված կողմնակի հավելվածները նույնպիսի խիստ ստուգում են անցնում, ինչպես Microsoft-ի սեփական սոֆթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել