Հայաստանի Հանրապետությունում 32 հազար աջ ղեկով մեքենա է հաշվառված: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Հաշվառումը սկսվել է իրականացվել 2017 թվականից, ուստի սա խիստ նախնական տվյալներն են, օրեցօր այդ մեքենաների թիվն ավելանում է»,- նշեց Ջանոյանը:

Ջանոյանը հայտնեց, որ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 16, մարմնական վնասվածքներ ստացել 490 մարդ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի 11 ամիսների ընթացքում գրանցվել է 3 հազար 241 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 255 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել 4 հազար 774 մարդ:

«Այս տվյալները չեն նշանակում, որ բոլոր դեպքերում մեղավոր են եղել աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները»,- նշեց Ջանոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել