Tert.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ երկրում պատերազմն ավարտված կարելի կլինի համարել միայն այն ժամանակ, երբ Սիրիայում չմնա գեթ մեկ ահաբեկիչ՝ ցանկացած ահաբեկչական խմբավորումից։ Ըստ նրա՝ հակառակ դեպքում իրատեսական չէ խոսել ահաբեկչության դեմ տարած հաղթանակի մասին, փոխանցում է RTհեռուստաալիքը:

«Ահաբեկչությունը չի սահմանափակվում միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմամբ: ԻՊ-ն ահաբեկչության միայն մի մասն է: Քանի դեռ կան այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպես «Ջեբհաթ ան-Նուսրան» ու այլ անվանումներով խմբավորումներ՝ նշանակում է մենք դեռ պատերազմի մեջ ենք», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ԻՊ-ի դեմ տարած հաղթանակն, անշուշտ, մեծ ձեռքբերում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել