Yerkir.am-ը գրում է.

Մոսկվան կոչ է անում ԱՄՆ-ին` դուրս բերել իր միջուկային սպառազինությունը Եվրոպայի տարածքից, որտեղ այժմ տեղակայված է 200 ավիացիոն ռումբ: Այդ մասին РИА Новости-ին ասել է  ՌԴ ԱԳՆ սպառազինության վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

«Ռուսաստանն իր միջուկային սպառազինությունը ազգային տարածք է տեղափոխել: Կարծում ենք, որ նույնը արդեն վաղուց պետք է անի նաև ամերիկյան կողմը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել