Ամանորի նախաշեմին Menu.am-ը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին «Աստղային առաքումներ» դեկտեմբերյան արշավի շրջանակներում՝ առաջին անգամ երևանյան շուկայում սահմանելով անվճար առաքում քաղաքի երկու ամենահայտնի սննդի կետերից։ «Մենք անչափ ուրախ ենք ներկայացնել մեր նոր գործընկերոջը՝ համաշխարհային ապրանքանիշ Burger King-ին, այն էլ՝ անվճար առաքմամբ։ Բացի այդ՝ մեր հաճախորդները կարող են կրկին պատվերներ կատարել բոլորի կողմից սիրված Թումանյանի շաուրմայից՝ նույն կերպ չվճարելով առաքման դիմաց»,- նշեց ընկերության տնօրեն Սևադա Բաղդյանը։ 

Նշենք, որ անցած շաբաթ ընկերությունը թողարկել է Menu.am բջջային հավելվածի թարմացված տարբերակը, և անվճար առաքումից օգտվելու համար հաճախորդները պետք է թարմացնեն այն։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ նախագծում ընդգրկված գործընկերների տեսականին համալրվում է ամանորյա առաջարկներով և հաճախորդներն արդեն կարող են նախնական պատվերներ ձևակերպել իրենց տոնական սեղանի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել