Սպանվել է ԲՀԿ-ական պատգամավորի թիկնապահը. նոր մանրամաասներ Գյումրիու  հին «Հենարանը» տեղեկացնում է, որ Գյումրիում այսօր կեսօրին տեղի ունեցած ողբերգական միջադեպը հին պատմություն ունի: Մոտ 6 ամիս առաջ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավորի տղան ծեծել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն: Քանի որ նախընտրական շրջան էր, «ռազբորը» սառեցվել էր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Քավոր Հարութը (Գյումրիում պատգամավորի քավորին այսպես են դիմում-խմբ.) կանչել էր Ղուկասյանի բարեկամներին, որպեսզի կիսատ մնացած հաշիվները մաքրեն: Գյումրիում շրջանառվող խոսակցությունների համաձայն` կրակ են բացել Քավոր Հարութի կողմնակիցները:

Փոխհրաձգության արդյունքում, ըստ մեր տեղեկությունների, մահացել է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիկնապահը` Շեկոն Սպանողը, դարձյալ ըստ լուրերի` Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է եղել, որը ներկայումս փախուստի մեջ է: Մեր աղբյուրների փոխանցմամբ` փախուստի մեջ գտնվողն այն անձը չէ, որին ծեծել էին ամիսներ առաջ:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել