Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն իր կոշտ ու անհեռանկար դիրքորոշման հետևանքով ավելի ու ավելի է  խորացնում իր մեկուսացումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը լրացուցիչ մեծ աջակցություն է ստանում ԵՄ անդամ պետությունների կողմից նաև այս հարցում: 

«Նոյեմբերի 26-ին ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, ըստ էության, մնացած բոլոր պետություններն իրենց խորհրդարաններում պետք է վավերացնեն  այդ համաձայնագիրը, որի հետևանքով այդ համաձայնագրում ամրագրված նորմերը ձեռք են բերում օրենքի ուժ»,– ասաց նա: 

Ըստ պատգամավորի՝ այս առումով չափազանց մեծ առաջընթաց է ԵՄ անդամ երկրների կողմից  ունենալ իրենց պաշտոնական տեսակետը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առումով: «Իսկ դա նշանակում է, որ ԵՄ անդամ երկրները միանշանակ պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը՝ երեք հիմնարար սկզբունքների ուժի ներքո»,-ասաց նա:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել