Տորոնտոյի ոստիկանությունը հայտնել է, որ կանադացի միլիարդատեր Բարի Շերմանն ու նրա կինը՝ Հանին, մահացել են պարանով խեղդամահ արվելու միջոցով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Շաբաթ հայտարարվել էր, որ կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանն ու նրա կինը՝ Հանին, մահացած են հայտնաբերվել կանադական Տորոնտո քաղաքի իրենց տանը։ Տորոնտոյի ոստիկանությունն ամուսինների մահվան հանգամանքները կասկածելի է համարում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց մարմինները հայտնաբերվել են անձի կողմից, որը չի հանդիսանում նրանց ընտանիքի անդամը։ 

Շերմանն Apotex-ը հիմնել է 1974 թվականին։ Ընկերության արտադրանքն արտահանվում է ավելի քան 115 երկիր։ Նոյեմբերին Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել է Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 4,77 մլրդ դոլար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել