operativ.am-ը գրում է

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, անձնական ունեցվածքի գողություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 17:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի թիվ 10/3 հասցեում գործող «Վիկտորիա» հարսանյաց սրահի երաժիշտների համար նախատեսված սենյակից գողացել է մոտ 450 հազ. դրամ:

 Գումարը եղել է աթոռի թիկնոցին կախված կիսաբաճկոնի ծոցագրպանում և այն պատկանել է Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի բնակիչ, 35-ամյա Հայկ Հակոբյանին, ով պետք է այդ գումարով կարևոր վճարումներ կատարեր, սակայն «շաբաթը ուրբաթից շուտ եկավ» ու ճիվաղը հարսանեկան արարողության ժամանակ գողացել է գումարը:

 Հ. Հակոբյանը Գյումրու քաղաքապետարանի լուսանկարիչ-օպերատորն է, իսկ գողությունը տեսանկարահանվել է հարսանյաց սրահում եղած տեսախցիկների կողմից և այդ մասին տեղեկացվել է ոստիկանության Մուշի բաժին, սակայն նշված բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մինասյանը ոչ մի աշխատանքներ չի ձեռնարկել տեսախցիկի արձանագրածը առգրավելու ուղղությամբ:

Երևի Մուշի ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքի մեծն հետաքննիչ Մինասյանը մուշ-մուշ քնով է ընկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել